Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելինե՛ր, բոլորիդ հայտնի նախաձեռնության պարագլուխները Կորյուն աբեղայի գլխավորությամբ կամ ներշնչմամբ, արդեն երկար ժամանակ, հակառակ իրենց կողմից Ամենայն Հայոց Հայրապետի, հոգեւորականց դասի, հավատացյալների հասցեին հնչեցրած բոլոր տեսակի հայհոյանքների, ստի, կեղծիքի, զրպարտությունների, եւ հակառակ մեր անձնական կամ հրապարակային բոլոր հորդորներին, խնդրանքներին, ծով համբերությանն ու հանդուրժողականությանը եւ հրավերին վերադառնալու կանոնական դաշտ եւ հարցերն ու խնդիրները լուծել Հայ Եկեղեցու կյանքին հարազատ սկզբունքներին եւ էությանն համապատասխան՝ վերջին զազրելի արարքը գործեցին, բռնազավթելով Վեհարանի (Դիվանատան շենքը)՝ անմնացորդ սուտ ու հերյուրանք տարածելով Սուրբ Գեղարդի վերաբերյալ եւս, որը պատճառ դարձավ շատերի գայթակղության եւ մոլորության, որի պատասխանը Տիրոջ Խոսքի համաձայն որպես երկանաքար մնում է իրենց պարանոցին»: