Մայր Աթոռում դուրս է բերվել եւ ցուցադրվել նախօրեից աղմուկ հանած Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

  • 07/07/2018

news.am

Այսօր՝ հուլիսի 7-ին Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

Նշենք, որ Սուրբ Գեղարդը Միածնաէջ Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ երեկոյան ժամերգության ավարտը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները ներխուժել էին Մայր Աթոռի Դիվանատուն եւ պահանջում էին ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են:

Ամբողջական տեքստ