Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ:
Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորեց կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։