Երևանում «Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցածը ցնցել է հասարակությանը։ Պայթյունի հետևանքով արդեն իսկ թվով 7 հաստատված զոհ կա,19 քաղաքացի անհետ կորած , 6 տասնյակից ավել քաղաքացի էլ բժշկական հաստատություններ են տեղափոխվել :
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող և մոտ 150 կամավոր։ Որոնողափրկարարական աշխատանքները այսօր էլ շարունակվում են։ Պայթյունի պատճառների մասին դեռևս պաշտոնական վարկած չկա, քանի որ, ըստ ԱԻ նախարարի, պատշաճ քննություն պետք է անցկացվի։ Երեկ՝ զարմանալի զուգադիպությամբ Մարիամ Աստվածածնի ամենահայտնի տոնի օրը՝ Խաղողօրհնեքին, Եգիպտոսում՝ Ղպտիական եկեղեցում, որտեղ Սուրբ Մարիամի տոնն էր նշվում, նույնպես հրդեհ է բռնկվել, 41 մարդ է զոհվել :Հազարավոր կիլոմետրեր միմյանցից հեռու գտնվող տարբեր կառույցներում նմանատիպ ողբերգություն է գրանցվել։ Արդյոք պատահականություն է։ Ողբերգական դեպքերի հետ կապված hraparak.am-ը զրուցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։
«Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապ չունեն, զուտ պատահականություն է։ Բայց Ինչպես Եգիպտոսում եկեղեցու, այնպես էլ Սուրմալուի հրդեհը չի բացառվում, որ ահաբեկչական գործողություն են եղել, քննություն կտարվի, կբացահայտեն» ։