Մութ գործարք. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հողերում Իսրայելը հաստատվելու փորձեր է անում

  • 11/11/2021

armeniasputnik.am

Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանում կրկին սկանդալ է հասունանում։ Պատճառը պատրիարք Նուրհան Մանուկյանի՝ հայկական թաղամասի հողը հյուրանոցի կառուցման համար վարձակալությամբ հանձնելու մասին օրինականության տեսանկյունից կասկածելի որոշումն է։

Նախորդ շաբաթվա վերջին մի քանի ազդեցիկ արքեպիսկոպոսներ հանդես եկան գործարքը չեղյալ հայտարարելու և մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու կոչով՝ պարզելու համար, թե արդյոք խախտվել է եկեղեցու կանոնադրությունը:

Ամեն ինչ դեռ ամռանն է սկսվել։ Սակայն Երուսաղեմի Սուրբ Հակոբի հայկական հոգևոր եղբայրության անդամները միայն ամիսներ անց իմացան, որ հուլիսի ութին պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ են ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալության տալու մասին։

Պայմանագրի կողմ է դարձել Սիդնեյում գրանցված «Aurora Care» ընկերության սեփականատեր Դենիել Ռուբինշթեյնը, որը կրկնակի քաղաքացիություն ունի՝ Ավստրալիայի և Իսրայելի։ Պարզվել է, որ վարձակալությամբ վերցրած հողում ներդրողը պատրաստվում է յոթ աստղանի հյուրանոց կառուցել՝ իր տեսակի մեջ միակը Երուսաղեմում։

Ամբողջական տեքստ