«Մենք 44 օր ապրեցինք հաղթանակի, տագնապի, կորուստների, ձեռքբերումների հովիտում։ Բայց այդ 44 օրերը միայն սահմանված 44 օրեր չեն, դրանք մեր ամբողջ կենսագրւթյան և ամբողջ գոյության մասն են կազմում և արտահայտությունն են»,- քարոզի ժամանակ ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Նա արձանագրել է, որ այդ 44 օրերի ընթացքում մոտավորապես 20 օր գտնվել է Արցախում, իսկ մնացած օրերը` Տավուշի համայնքներում՝ մեր զավակներին հուղարկավորելու և մեր ընտանիքներին մխիթարելու։
«Եղա երևի թե վերջին ոչ զինվորական անձը, ով թողեց Շուշին, տեսավ լքված Ստեփանակերտը, ապրեց մեր ողջ պատմությունն իր ամբողջ բովանդակությամբ և հասկացավ, որ հենց այդպես էլ պիտի լիներ», -ասաց Բագրատ Սրբազանը ու հայտարարել նոյեմբերի 10-ը պիտի դառնա և ընդգրկվի մեր հիշատակների և հիշեցումների ցանկի մեջ և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր։