Սիրիայի Արաբական Հանրապետության հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, փետրվարի 20-ի երկրաշարժի հետևանքով կրկին վնասներ է կրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթում տեղ գտած հրապարակումից:
«Ցնցումը ուժգին էր։ Բնակչությունը դուրս էր եկել բնակարաններից՝ ապաստանելով ակումբում կամ իրենց ավտոմեքենաների մեջ: Արդէն իսկ փետրվարի 6-ի երկրաշարժից վնասված Քեսապի Ս. Աստվ