Շոտլանդիայի իշխող Ազգային կուսակցությունում նոր ղեկավար են ընտրել։
37-ամյա Համզա Յուսաֆն այս պաշտոնում ընտրվել է այն բանից հետո, երբ հրաժարական է տվել կուսակցության նախագահ և Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, հաղորդում է BBC-ն։
Քվեարկության վերջին փուլում ձայների 52%-ով կուսակցության նոր նախագահ է ընտրվել Համզա Յուսաֆը։