Էկոնոմիկայի նախարարի խոսքով` կստորագրվի հուշագիր, որով կառավարությունն իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի հուշարձան համալիրի կառուցումը զբոսաշրջային մեծ նախագիծ է, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի դրա իրագործմանը։
«Իրոք շռնդալից և մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում, և մենք, ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը որքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա»,- ասել է Քերոբյանը լրագրողների հետ զրույցում։
Նա հավելել է՝ այսօր եկել են Հատիս լեռան մոտ, որպեսզի հասկանան կառավարության անելիքները։