Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավոր Արժանապատիվ Տ. ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆՆ, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, անդրադարձել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման երիտասարդության հարցերի հանձնաժողովի եւ «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, որը կրում էր «Ժամանակն է վերսկսել Հայաստանում ապրել հայեցի եւ մերժել Ստամբուլյան կոնվենցիան» խորագիրը: Տեր հայրն ուղերձով է հանդես եկել:
«Տիկնայք եւ պարոնայք,
Գիտաժողովի հարգելի մասնակիցներ.
Իսկապես զարմանալի է, որ այն օրերին, երբ աշխարհը զբաղված է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղերը դիտելով եւ վերլուծելով խաղացողների ու մրցավարների ելույթները, Եվրամիության ներկայացուցիչները, ի թիվս այլոց, միայն բանավոր աջակցություն են ցուցաբերում մեզ. եւ ինչպես նախկինում՝ մեր սև օրերին, նրանց ոչինչ չի հետաքրքրում, բացի Հայաստանում Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը խթանելուց։
Կանանց իրավունքները ամրագրված են եվրոպական երկրների մեծ մասի, եթե ոչ բոլորի՝ ներառյալ Հայաստանի եւ Կովկասի մնացյալ երկրների սահմանադրություններում: Ավելին, կանանց նկատմամբ բռնությունը դատապարտվում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից առանց որեւէ պայմանների, որովհետեւ ցավալիորեն ճիշտ է, որ կանանց նկատմամբ բռնությունը չի բխում այլ բանից, քան դատապարտելի մտածելակերպից եւ մի շարք սովորույթների հետամնացությունից, ինչպես ընտանեկան բռնության մյուս գործողությունները: Կանանց նկատմամբ բռնությունը եւ նրանց շահագործումը կապված է ոչ թե օրենքների բացակայության, այլ հոգեւոր եւ բարոյական բարձր արժեքների բացակայության հետ, մտքի ու հոգու իրական շահագործման հետ: Բայց եթե Եվրոպայում ոմանց համար «հոգևոր», «հոգի» բառակապակցությունը անտեղի է՝ պնդելով, որ հոգին չի կարելի տեսնել, ապա նույն կերպ մենք չպետք է հավատանք որևե «մտքի», որը նույնպես չի կարելի տեսնել: