Ովքե՞ր են ՀՀ-ում «հարձակվում» Հիսուս Քրիստոսի վրա. վանդալիզմի դեպքերի հետքերով

  • 03/06/2022
  • Լիլիթ Հարությունյան

armeniasputnik.am

Հուշարձանների պղծման վերջին դեպքերը բուռն քննարկման թեմա դարձան սոցցանցերում։ Հարց է առաջանում` կարո՞ղ է արդյոք այդ ամենը մեկ շղթայի օղակներ լինել։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում իրագործված վանդալիզմի դեպքերը կարելի է աննախադեպ համարել։ Ապրիլին միանգամից երկու քաղաքներում պղծել էին Հիսուս Քրիստոսի քանդակները։
Առաջին դեպքը գրանցվել է ապրիլի 23-ին: Անհայտ անձինք վնասել են Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված՝ Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը (ջարդել էին ոտքերը, վնասել ձեռքերն ու գլուխը): Կամարի տակ գրառում էին թողել. «Ձեռագործ արձանները աստվածներ չեն, կարդացեք կտակարան, Հռովմեացիներ առաջին գլուխ, Գործք առաքելոց յոթերորդ գլուխ…»։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ առաջին անգամ չէ, որ չարագործները վնասում են այս արձանը. նախորդ դեպքը դեռ չբացահայտված` քաղաքացիներն իրենց ուժերով նորն էին տեղադրել, ու ապրիլի 23-ին ականատես եղել հերթական վանդալիզմին։

Ամբողջական տեքստ