Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հայրապետական ոգեշունչ պատգամ է հղել Մայիսի 28-ի առթիվ։ Նա նշել է, որ այս պայմաններում չէր կարող չանդրադառնար Արցախի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:
«Այսօր Հայաստանից եւ հատկապես Հայստանի իշխանություններից այնպիսի մոտեցումներ կլսենք, որոնց նկատմամբ մեր Սուրբ Աթոռը չի կարող լուռ մնալ: Հայաստանի իշխանության կողմի մենք պատրաստակամություն ենք լսում, հանձնառություն՝ ընդունելու Ադրբեջանի հողային ամբողջականությունը, արդյոք կմտածեն այս մոտեցման վտանգավոր հետևանքների մասին: Արցախը լքված է, Հայաստանը կոչ է անում Արցախին և Ադրբեջանին բանակցելու իրար հետ: Նման կրավորական և անտարբեր մոտեցում Հայաստանի կողմից վտանգում է Արցախի ինքնիշխանությունը և նույնիսկ գոյությունը: Հայաստանից նաև լսում ենք, որ անհրաժեշտ է հստակ տարբերություն և անջատում դնել ազգային շահերի և պետական շահերի միջև, երևույթ, որը դարձյալ անընդունելի է մեր ժողովրդի համար»,- ասաց նա: