Հունգարիան պահանջում է Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ Կիրիլ պատրիարքին հանել Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանելիք վեցերորդ սանկցիոն փաթեթից։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Բացի այդ, Բուդապեշտի մոտ էլի հարցեր են առաջացել, կապված ռուսական նավթի հանդեպ կիրառած մասնակի էմբարգոյի հետ։