ՌՈւԵ–ի հայաստանյան թեմը գրանցման փաստաթղթեր է ներկայացրել արդարադատության նախարարություն

  • 15/03/2023

armeniasputnik.am

Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) Սրբազան սինոդը Հայաստանում թեմ ձևավորելու որոշում էր կայացրել 2021 թվականի հոկտեմբերին։

ՌՈւԵ–ի հայաստանյան թեմը ՀՀ արդարադատության նախարարություն փաստաթղթեր է ներկայացրել պետական գրանցում ստանալու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Երևան-Հայաստանյան թեմի ժամանակավոր ղեկավարը Աֆրիկայի պատրիարքական էկզարխ, միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին է։ Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) Սրբազան սինոդը Հայաստանում թեմ ձևավորելու որոշում էր կայացրել 2021 թվականի հոկտեմբերին։
Հայաստանի օրենսդրության համաձայն` գրանցման գործընթացը մինչև մեկ ամիս է տևում։

Ամբողջական տեքստ