Փորձագետը չբացառեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եկեղեցական կանոնակարգի փոփոխման հարցեր են քննարկվելու։
Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սպիտված կլինի լուրջ աշխատել վստահությունը վերականգնվելու ու Թուրքիայի հայ համայնքը վերամիավորելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դեկտեմբերի 11–ին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել։ Հայ համայնքի մի մասը բոյկոտել է ընտրությունները` համարելով, թե եկեղեցական կանոնակարգը խախտվել է։