Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 14-ին անցկացրել է հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով: Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջում այդ հանդիպմանն ունեցած ելույթից մի հատված է հրապարակվել՝ կապված 2022-ը Սփյուռքի տարի հռչակելու պատճառների հետ»