Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հրավերով հունվարի 14-ին Անթիլիասի Մայրավանքի Վեհարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի Տարի» հռչակելու առիթով: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Արամ Ա. Կաթողիկոս օրհնութեամբ եւ սիրով ողջունեց ներկաները եւ գնահատեց հրաւէրին ընդառաջումը` հակառակ երկրին մէջ շարունակուող տեսակաւոր տագնապներուն: