Վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը․ Ազգը պիտի արթնանա․ Պարգև Սրբազան

  • 02/06/2023

iravunk.com

Ամերիկյան Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 1-ին, բողոքի ակցիա են արել՝ հաջակցություն Արցախի և ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման։

Ակցիան սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի աղոթքով, որից հետո նա միասնության, միաբանության, Արցախին սատար կանգնելու կոչ է ուղղել հավաքի մասնակիցներին ու բոլոր հայերին։

«Մենք ձեզ հետ հայտնվել ենք վճռական, օրհասական պահին, երբ վտանգված է ամբողջ Արցախն աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»,- ընդգծել է Պարգև Սրբազանը՝ հավելելով՝ մարդասիրական աղետի մեջ գտնվող Արցախը հայաթափելու, ցեղասպանելու Ադրբեջանի ցանկությունն անիրականանալի թողնելու համար պետք է միաբանվել ու պայքարել․ այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։

«Մենք պիտի սատար կանգնենք մեր պատմական, հայկական Արցախին։ Այսօր վտանգված է նաև Մայր Հայաստանը։ ՀՀ սահմանադրության պրեամբուլայի մեջ գրված է՝ արտաքին, ներքին քաղաքական պատճառներով ոչ ոք իրավունք չունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմից ներս։ Ով դա անում է, հայոց հիմնական օրենքին հակառակ է գնում։ Դա անընդունելի է»,- շեշտել է Արցախի թեմի նախկին առաջնորդը։

Ամբողջական տեքստ