Ցուցարարները կոպտորեն խախտել էին ՀՀ օրենքի մի շարք կետեր. Դիվանատունն ազատագրված է

  • 10/07/2018

iravunk.com

Այսօր առավոտյան ոստիկանությունը ազատագրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատունը՝ այնտեղ գտնվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին մի խումբ ցուցարարներ հարձակվեցին Հայ Եկեղեցու հոգեւոր կենտրոնի՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վրա: Մասնավորապես փողոցային, գռեհիկ եւ լկտի բառերով ու պահվածքով աշխատանքային ժամին բռնի կերպով ներխուժեցին Վեհարան/Դիվանատուն, որտեղ Մայր Աթոռի աշխատակիցները, այդ թվում նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իրականացնում էին իրենց առօրյա բնականոն աշխատանքը:

Հարձակվողները վիրավորելով անխտիր բոլոր հոգեւորականներին եւ աշխատակիցներին, փորձում էին սադրել: Սակայն ի պատիվ հոգեւորականների բարձր գիտակցության եւ արժանապատվության, չհաջողվեց իրականացնել սադրիչ գործողություններ:

Ցուցարարների սանձարձակությունը հասավ այնտեղ, որ մարդու ինքնասիրությունը վիրավորող եւ իրավական գնահատական պահանջող վանկարկումներով վիրավորեցին նաեւ Հայոց Կաթողիկոսին: Այլեւս անհնար էր սանձարձակության այդպիսի մթնոլորտում իրականացնել բանականոն աշխատանք: Ուստի՝ դիվանատան աշխատակիցները կողպեցին իրենց գրասենյակների դռները եւ շենքը հանձնեցին իրավապահների պահպանությանը: Շեշտենք, որ Մայր Աթոռը Դիվանատան շենքը պաշտոնապես հանձնվել է ոստիկանների պահպանությանը եւ ոչ թե թողնվել անխնամ, ինչպես փորձ է արվում ներկայացնել եւ շահարկել: Շենքը լքելիս դիվանատան աշխատակազմը պաշտոնապես ներկայացրեց Մայր Աթոռի դիրքորոշումը եւ սադրիչ գործողությունները ճշմարտացիորեն որակվեց որպես հարձակում եկեղեցու վրա:

Ամբողջական տեքստ