Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին:
Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին: