Գարեգին Բ-ի հայրը՝ Գրիգորի Ներսիսյանը (Գրիգոր պապին՝ բոլորը նրան այդպես էին դիմում) դեռևս ԽՍՀՄ տարիներին, երբ ուղղակիորեն արգելվում էր խոսել որևէ հոգևոր թեմայով կամ քարոզել Աստծո հավատքը, մշտապես զրուցում էր բոլորի հետ, ներկայացնելով հավատքի մասին ողջ ճշմարտությունը և Աստծո գոյությունը։ Բացառություն չէին կազմում նաև հարազատ ընտանիքի անդամները, ինչն էլ նպաստում է հետագայում Գարեգին Բ-ի հոգևորականի ուղին ընտրելուն։