1915թվականի ցեղասպանությունից էլ էլ ավելի վտանգավոր ցեղասպանական ծրագիր է, պղծում են բոլոր քրիստոնեական արժեքները. Հակոբավանք վանական համալիրի վանահայր

  • 19/04/2023

iravunk.com

ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` այս տարվանից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի լինելու առանձին առարկա և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։

Առկա իրողությունների պայմաններում, երբ հայ ազգը օրեցօր հեռանում է Աստծուց, արդյո՞ք նման որոշումը էլ ավելի չի հեռացնի մատաղ սերնդին եկեղեցուց հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախի հանրապետության Հակոբավանք վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից, ով նախ նկատեց.

-Այդ հարցը, որը Դուք ուղղում եք Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականներին, առաջնորդներին, ապա ես կցանկանայի, որ առաջին հերթին այդ հարցը ուղղեիք մեր հայ քրիստոնյա ժողովրդին, խնդրում եմ այդ հարցը ուղղելիս հատուկ շեշտադրել, թե ինչ կարեւորություն է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին մեր պատմության մեջ:

Ամբողջական տեքստ