Հունվարի 22-ին շրջափակված արցախում հարսանիք է եղել։
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան արարողությունից լուսանկար է հրապարակել և կից գրել։
«Գեղամի և Արևի պսակադրությունը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Ադրբեջանի տերրորիստական իշխանության կողմից Արցախի շրջափակման 42-րդ օր»:
Հիշեցնենք, որ արդեն 42 օր Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, անջատել են նաեւ Արցախի գազամատակարարումը, վնասել բարձրավոլտ էլեկտրական գծերը: