Live. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ». Բողոքի ակցիա

  • 06/06/2018

a1plus.am

Այսօր ժամը 18։30-ին Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում՝ կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց բողոքի ակցիա է հրավիրվել։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։

Մինչ այդ Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։

Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը,- տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ամբողջական տեքստ