Ադրբեջանի հերթական շանտաժը․ ի՞նչ են պահանջում հայ վանականներից

  • 02/05/2023

hraparak.am

«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի (հայկական անվանումը՝ Խուդավանք կամ Դադիվանք-խմբ․) վանքը»։
Այս մասին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։ Նրա խոսքով, «հայերն այդ վանքի հետ կապ չունեն.

«Այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»։

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի սկզբին հայկական զինված ուժերը լքել են Քարվաճառի շրջանը, որտեղ գտնվում է հայկական հնագույն վանական համալիրը՝ Դադիվանքը։

Ամբողջական տեքստ