civilnet.am (2.05.2018)
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իշխանություններին և ցուցարարներին կոչ է արել գործել օրինականության շրջանակներում։
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ:
Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից: