Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

  • 19/03/2018

armchurch.info

Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ձեզ և հանուն Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և մեր ողջ հավատավոր հոտի շնորհավորում Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու առիթով:

Ձեր անվիճելի հաղթանակն ընտրություններում ակնհայտ վկայությունն է այն բացառիկ վստահության, որ Ռուսաստանի բարեպաշտ ժողովուրդն ունի ինչպես Ձեր անձի և համակողմանի գործունեության, այնպես և հայրենիքի հետագա զարգացման, պայծառացման և բարօրության, միջազգային հարթակում Ռուսաստանի Դաշնության դերակատարության Ձեր տեսլականի նկատմամբ:

Ամբողջական տեքստ