Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մանե Թանդիլյանը քննարկել են Մայր Աթոռի և նախարարության միջև գործակցությանն առնչվող հարցեր

  • 01/08/2018

tert.am

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

«Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես` երեխաների պաշտպանությանն ուղղված խնամքի կենտրոններին:

Այս առնչությամբ քննարկվեցին նախարարության և Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջև գործակցությանն առնչվող հարցեր:

Ամբողջական տեքստ