Արցախի թեմի նախկին առաջնորդի խոսքով` ԱՄՆ–ում մի շարք վիրահատություններ է տարել, մնում է գլխավորը` սրտի փոխպատվաստումը։
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ԱՄՆ-ում սրտի փոխպատվաստումից հետո կվերադառնա Արցախ։ Alpha News-ի եթերում այս մասին հայտարարել է սրբազանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու է 44-օրյա պատերազմից հետո մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և երբ է վերադառնալու հայրենիք։
«Ես պետք է սիրտս փոխեմ, որովհետեւ 4-5 հատ սրտի վիրահատություն եմ տարել։ Վերջին 1,5 տարվա ընթացքում էլ մի քանի վիրահատություն տարա՝ ստենտ դրեցինք, ստամոքսս պայթեց՝ վիրահատեցինք, վերջերս էլ աճուկային ճողվածքի վիրահատություն արեցին: Սպասում եմ Գրին քարտ ստանամ, հերթի դնեն, որ սիրտս փոխեն, հենց փոխեն՝ պիտի հետ գամ, պետք է վերադառնամ մեր հայրենի հող և Արցախ»,–ասել է Պարգև սրբազանը։