Աննա Հակոբյանը հերոսածին է, թե ոչ` չգիտեմ, բայց Նիկոլիկի մայրը հերոսածին է, ում որդին միայնակ ողջ հայ ազգին ծնկի բերեց. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

  • 25/05/2023

iravunk.com

Արցախահայերի կարգավիճակը Գլենդելում ապրող հայության կարգավիճակի հետ է համեմատել իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը շեշտել է՝ Հայաստանի պետական պաշտոնյաների գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի սպասարկումն է, ոչ թե այն հայերի, որ ապրում են Արցախում, Բեյրութում, Ավստրալիայում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Դադիվանքի նախկին հոգևոր սպասավոր, այսօր Արցախում հոգևոր ծառայության մեջ գտնվող՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, ով նախ նկատեց.

-Այս իշխանությունները պայմանագիր են կնքել սատանայի հետ, որպեսզի քրիստոնյա ժողովրդից հայ ազգը վերածեն թուրքամետ ժողովրդի, սա է այսօրվա ամենամեծ ցավը: Այս իշխանությունները հատուկ նպատակ ունեն ընդհարում մտցնել զոհված տղաների ծնողների եւ այն զինվորիների ծնողների միջեւ, որոնց որդիները հետ են վերադարձել, սրանից վեր ցավ չկա, գույություն չունի: Սատանայի ծրագրի մի մասն է, երբ ասում է Արարատ սարը մոռացեք` Արագածի վրա կենտրոնացեք, փորձելով մոռացության տալ սուրբ լեռը, որտեղ Նոյյան տապանն է իջել: Այսինքն այս մարդիկ եկել են իշխանության հիմքերից քանդելու այն ամենը ինչը հայեցի է ու ինչը քրիստոնյա է:

Հինիգ հազար տարվա պատմություն ունեցող հայ ժողովրդին ուզում է ոտնտատկ տալ մի հատ նիկոլը, ու մենք լռում ենք: Իսկ ինչ վերաբերում է ոմն պատգամավորի` Արցախը այլ հայկական գաղութների հետ համամատելուն, ապա ես չեմ զարմանում, որովհետ այդ անգետի համար հայ ժողովուրդը Երեւանում ու Ազգային ժողովում նստածներն են: Նման հայտարություն անողը հայ չի կարող լինել: Հիմա թողեք մի կողմ Արցախը, Արցախը մենք չենք տա, Նիկլի նման հազարն էլ լինի մենք Արցախը չենք տա, Դուք ՀՀ-ի մասին մտածեք, որ արդեն մաս-մաս տվել են, մի մասն էլ` բրոնյա են արել:

Ամբողջական տեքստ