«Ավրորա» նախաձեռնությունը ստացել է Հռոմի Պապի օրհնությունը

  • 04/10/2019

civilnet.am

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վատիկանում ստացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությունը՝ «Ավրորա» ֆորումին ընդառաջ։

Ինչպես նշվում է նախաձեռնության հաղորդագրությունում հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի եւ համայնքի առաջնորդների հետ:

Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն եւ Չո Լա Աունը: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ Սուրբ Աթոռի պետքարտուղար Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:

Ամբողջական տեքստ