Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 1-ին, Վատիկանում Մեծի Տանն Կիլիկիոն Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին։
«Այսօր՝ Հինգշաբթի, 1 Յուլիս 2021-ին, Վատիկանի Պապական ժողովասրահին մէջ ընթացք առաւ քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովը, ներկայութեամբ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին։ Ժողովէն առաջ հաւաքական աղօթք տեղի ունեցաւ Սուրբ Պետրոս Մայր Տաճարին մէջ։