Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը. Արցախի թեմի առաջնորդ

  • 06/01/2023

news.am

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ ուղերձ է հղել:

«ՓԱ՜ՌՔ ԱՍՏԾՈՒՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ, ԵՒ ԵՐԿՐԻ ՎՐԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՜ՒՆ, ԵՒ ՀԱՃՈՒԹՅՈՒ՜ՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ»: (ՂՈՒԿ. 2:1)

Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,

Ահա այս գեղեցիկ փառաբանությունն էին երգում հրեշտակները մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան գիշերը, և այս փոքրիկ երգը իր մեջ ամփոփում է Աստծո փրկագործ տնօրինության ամբողջ իմաստն ու էությունը։ Աստված այնքան է սիրում մարդկանց, որ նույնիսկ իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի Նրան հավատալու շնորհիվ մարդկանց մեջ տիրի սեր և հաճություն, երկրի վրա խաղաղություն, և հենց սա է Աստծո համար ամենացանկալի փառաբանությունը։

Այսօր, ազգային մեր կյանքում տեղ գտած փորձությունների և Արցախի արհեստական մեկուսացման պայմաններում, մեր ականջներին քաղցր է հնչում Սուրբծննդյան խաղաղության ավետիսը, բայց և՛ փոթորկում է բոլորիս միտքն ու հոգին։ Ինչո՞ւ չեն դադարում պատերազմները, ինչու՞ Փրկչի աշխարհ գալով չտիրեց հարատև խաղաղություն։ Այս մտահոգությունները բնական են, բայց արդյունք են քրիստոնեության թերի ընկալման։

Ամբողջական տեքստ