ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹԻՈՒՆ,
ՖՐԱՆՍԻՍԿՈՍ ՊԱՊ` ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ։
Ձեզ են դիմում Լեռնային Ղարաբաղի 120000 հայ բնակչության կանայք, մայրեր, որոնք գտնվում են դաժան շրջափակման մեջ` Ադրբեջանի կողմից։ Նորին Սուրբ Օծություն, այն ազգը, որն առաջինը ճանաչեց Փրկչին և դարեր շարունակ զոհվեց ու մատաղվեց քրիստոնյա հավատքին մնալու պատճառով, այժմ ,է ոչնչացման եզրին։Ադրբեջանը պատրաստում է նոր ցեղասպանություն հայ բնակչության նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կամ պետք է դառնա Ադրբեջանի քաղաքացի, կամ ազատի երկիրը, որտեղ բնակվել է հազարամյաներ շարունակ։Առաջին եկեղացական- հոգևոր դպրոցը բացվել է այստեղ` Մեսրոպ Մաշտոցի ձեռամբ, որտեղ 5- րդ դարի եկեղեցիներ ու Խաչքարեր կան։ Մի՞թե քրիստոնյա աշխարհի աչքի առաջ պիտի ոչնչացվի այս ամենը և դուք պետք է լռեք։ 21- րդ դարում եղե՞ռն: Նորին Սուրբ Օծություն, 30000 հազար հայ երեխաներ դպրոց չեն գնում, որովհետև Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը, կտրել է էլեկտրական բարձրավոլտ լարը և մենք լույս չունենք։ 46 օր է, ինչ մեր երեխաները չեն ուտում միրգ, բանջարեղեն։Արդեն հացն էլ է սահմանափակ։ Քաղաքում սառնամանիք է, երեխաները հիվանդանում են թոքաբորբով, իսկ դեղատներում դեղ չկա։ Չկան տարրական ջերմային պայմաններ։