Արցախցին չի վհատվում առօրյա հոգսերից, կրակոցներից, արցախցին վհատվում է բացառապես մայր Հայաստանից եկող անտարբերությունից. Տեր Հովհաննեսը ԼՏՊ-ի հայտարարության եւ այսօրվա Արցախի մասին

  • 28/09/2022

iravunk.com

«Գիտեք, ինձ համար զարմանալի չէ ՀՀ առաջին նախագահի խոսքերը, որովհետեւ Լեւոն ՏԵր-Պետրոսյանը միշտ էլ դեմ է եղել, որ Արցախը լինի հայկական, ինքն է սկուտեղի վրա մատուցել այդ թեզը այսօրվա իշխանություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք էլ չի փայլել որպես բարեպաշտ նախագահ կամ ազգի նվիրյալ, ուստի նրանից ես որեւէ լավ բան ակնկալել չեմ կարող: Ինձ համար ցավն այն է, որ նա այսքան տարի հետո եւս համարձակություն է գտնում իր մեջ եւ բարձրաձայնում, որ Արցախի հարցը լուծված է: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին այսպես կպատասխանեմ. արցախցին այսօրվա ՀՀ իշխանություններից չի էլ ակնկալում որեւէ դրական քայլ, թող Տերը դատավոր լինի նրանց, ովքեր, որ այս սուրբ երկիրը ասում են հայկական չէ եւ, որ այն պետք է անցնի Ադրբեջանին»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Լեւոն ՏԵր-Պետրոսյանի Արցախի վերաբերյալ հնչեցրած մտքերին, ասաց Հակոբավանքի վանահայրն Տեր Հովհաննեսը:

Ամբողջական տեքստ