Հունվարի 24-ին, արքայազն Չարլզը այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի։ Նրան այնտեղ դիմավորել է Երուսաղեմի հայոց պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սևան արք. Ղարիպյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Երուսաղեմի հայոց պատրիարքութան անունից արքայազն Չարլզին լուսարարապետ սրբազանը նվիրել է հայկական հախճապակե ափսե:
Սրբազան հայրը արքայազնի հետ խոսել է նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության և իրականացվող առաքելության մասին:
Խոսքի ավարտին սրբազան հայրը մեջբերել է նաև Հիտլերի հայտնի խոսքը. «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը», ապա հույս հատնել, որ արդարությունը կվերականգնվի:
HRH Prince Charles of Great Britain visits the Armenian Church of the Nativity Church in Bethlehem.
Posted by Hovnan Baghdasaryan on Friday, January 24, 2020