Դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու խնդիրը դարձել է սոցիալական ցանցերում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը։ Նախարարը պնդում է, որ որոշում չկա, նրա տեղակալն այլ կարծիք ունի, իսկ եկեղեցին տարակուսած է։
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցներում դասավանդելու նպատակահարմարության հարցն արդեն մի քանի ամիս է` ակտիվորեն քննարկվում է հասարակության մեջ և սոցիալական ցանցերում։ Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողով ձևավորելուց հետո, որը պետք է որոշեր դասավանդվող առարկաների ցուցակը և ուսումնական պլանները, կրքերը ժամանակավորապես հանդարտվեցին։