Գարեգին Բ–ն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին. քննարկվել են նաև ՀՀ-ում առկա խնդիրների հաղթահարման ուղիները

  • 06/11/2019

tert.am

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով ԵՄ դեսպանին նշանակման առիթով, մաղթել է նրան հաջողություներ իր առաքելության մեջ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված սերտ գործակցությունը կարևորելով՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այն կարդյունավորվի նոր ձեռքբերումներով և կնպաստի Հայաստանի առաջընթացին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու և ԵՄ-ի միջև ձևավորված հարաբերությունները կարող են արձանագրել դրական արդյունքներ, քանի որ դրանք խարսխված են մարդասիրական և քրիստոնեական սկզբունքների վրա:

Ամբողջական տեքստ