Գարեգին երկրորդը ՌԴ մայրաքաղաքում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով այսօր մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Գարեգին երկրորդը ՌԴ մայրաքաղաքում հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: