Գլենդելում հայկական եկեղեցու մոտ հակահայկական թռուցիկներ են փակցրել․ LA Times

  • 02/04/2023

news.am

Ուրբաթ առավոտյան Գլենդելի հայկական եկեղեցու մոտ հակահայկական տրամադրություններով թռուցիկներ են փակցվել։ Քաղաքապետ Արդի Քասախյանը դա անվանել է անթույլատրելի եւ անխիղճ արարք, գրում է LA Times-ը:

Հայ Առաքելական Սուրբ Մարիամ եկեղեցու մոտ տեղադրված լապտերների սյուներին փակցված թռուցիկները պարունակել են Հայոց ցեղասպանությունը ժխտող հաղորդագրություններ, ընդ որում, դրանց վրա նշված է, որ Իսրայելը «լիովին աջակցում է» դրա ավարտին։ Դրանցում նաեւ հղումներ են եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակմանը, որը վերածվել է հումանիտար ճգնաժամի։

«Այսօր մենք շարունակում ենք հետեւել ատելության խմբերի ջանքերին, որոնք շարունակում են քարոզել ցեղասպանության վայրագ գործողությունը հենց այստեղ՝ Գլենդել քաղաքում, որտեղ բնակվում է ԱՄՆ-ի խոշորագույն հայկական համայնքներից մեկը»,-ասվում է Քասախյանի հայտարարության մեջ:

Ամբողջական տեքստ