Դադիվանքի նախկին քահանան Մարտակերտում վերականգնում է Հակոբավանքը. լուսանկարներ

  • 22/05/2022
  • Դավիթ Գալստյան

armeniasputnik.am

Ժամանակին վանքն ակտիվ ուխտագնացության վայր էր, սակայն եպիսկոպոսների նստավայրը Գանձասար տեղափոխելուց հետո աստիճանաբար անկում ապրեց և այսօր ծայրահեղ վատ վիճակում է։

Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը սկսել է զբաղվել Արցախի Մարտակերտի շրջանի Սուրբ Հակոբավանք եկեղեցու վերականգնման աշխատանքներով։
Այսօր վանքն անմխիթար ու կիսավեր վիճակում է, լուրջ վերականգնման կարիք ունի։
Հայր Հովհաննեսը, որը Դադիվանքի վանահայր է եղել մի քանի տարի, այս ողջ ընթացքում զբաղվում էր դրա վերականգնմամբ։ Պատերազմից հետո նրան նշանակեցին Մարտակերտի եկեղեցու վանահայր, որտեղ նա հոգևոր ծառայությանը զուգահեռ զբաղվում էր վերանորոգման աշխատանքներով։
Մայիսի 7-ին նրան ուղարկեցին Հակոբավանք, չգործող վանք, որը հարուստ պատմություն և վերականգնման կարիք ունի։

Ամբողջական տեքստ