Եթե 100 տարի դիմանա, անշուշտ, կհամարվի պատմամշակույթային արժեք․ Միքայել Սրբազան

  • 15/08/2022
  • Արեւիկ Հակոբյան

hraparak.am

Հայաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը տեղեկացնում է, որ Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։ Նախագծի համաձայն, պետք է անջատվի Սուրբ Համբարձում եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, պետք է կառուցվեն մինարեթներ։ Եկեղեցու պատերի բոլոր հայատառ արձանագրությունները ջնջվելու են։ Ադրբեջանն արդեն բացահայտ քրիստոնեական սրբավայրի պղծման, անարգման քայլ է որոշել կատարել:

«Եթե չես ուզում մզկիթի վերածվի, պղծվի, մի հանձնիր, պահիր, հանձնելուց հետո լացուկոծը, ոչինչ չի փրկի։ Պահելու համար էլ պետք է՝ նորմալ երկիր ունենաս, բանակ պահես»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի ռաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանի խոսքով՝ մենք ինքներս մեր հոգևոր կառույցների, պատմամշակույթային արժեքների հանդեպ սրտացավ չենք, վկա են բարձիթողի, անտեսված եկեղեցիները : «Մերն է, ուրեմն իրավունք ունենք հավ ու կով պահել եկեղեցիներում, իսկ երբ թուրքն է անում, արդեն ծանր ենք տանում, ոչինչ չենք անում մերը պահելու, մեր արժեքները չկորցնելու համար»,- նշեց նա։

Ամբողջական տեքստ