Քազեմ Սաջադին Թուրքիային հորդորել է զերծ մնալ ապակառուցողական գործողություններից։
Հայաստանում Իրանի նախկին դեսպան Քազեմ Սաջադին հայտարարել է, որ Թուրքիան ահաբեկիչներ է տեղափոխում Ադրբեջան։
«Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայությունը և Սիրիայից Ադրբեջան նրանց տեղափոխումն անթույլատրելի են։ Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Սիրիայի և Իրաքի օրինակով Թուրքիան այժմ չարամիտ ակտիվություն է դրսևորում Իրանի սահմանների մոտ»,– թվիթերյան միկրոբոլոգում գրել է դիվանագետը։