Ինչպես է հանգուցալուծվելու Մայր աթոռի շուրջ ստեղծված սկանդալը. զիջումների չեն գնում

  • 18/07/2018
  • Նարեկ Կիրակոսյան

armtimes.com

Արդեն մեկ ամսից ավելի է՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Նման հասարակական պահանջ առաջացավ, երբ երկրում քաղաքական իրողություն փոխվեց՝ հեռացավ գործադիր նախկին իշխանությունը:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից Կարեն Պատրոսյանը նշել էր, որ իրենց գործողությունները շարունակելու են մինչեւ Գարեգին Բ-ն հրաժարական տա:

«Կաթողիկոսը, ով կին, երեխաներ ունի, ով ստեղծել է բռնապետական համակարգ, ով կարող է քրիստոնյաների գրպանը թմրանյութ գցել`իրենց ասածով եմ ասում, ով այսքան լկտի ստի եւ կեղծիքի մեջ է, ինչպե՞ս նա կարող է արդարության եւ միաբանության երաշխավոր լինել:

Ինքը եղել է Սերժ Սարգսյանի կաթողիկոսը, որովհետեւ ընտրությունները դեռ չհրապարակված, ԿԸՀ-ն դեռ արդյունքները չհայտարարած, նա վազում եւ շնորհավորում է Սերժ Սարգսյանին: Սա ի՞նչ է, եթե ոչ ընտրության արդյունքների վրա ազդեցություն եւ լեգիտիմացում: Ես, որպես ՀՀ քաղաքացի, այսպես եմ հասկանում, ո՞ւր էր այդ Գարեգին Բ-ն Մարտի 1-ին»,- մասնավորապես, ասել էր Կարեն Պետրոսյանը:

Ամբողջական տեքստ