Անընդունելի է նաև, որ Ադրբեջանի նույն բառապաշարով խոսում են նաև Հայաստանի իշխանությունները: Մարդկանց մոտ լուրջ մտահոգություններ են առաջանում, որ թշնամու ագրեսիային համարժեք արձագանք, դրան դիմակայելու կամք չկա: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Պարտվողականությունը, հանրության բարոյալքումը, ապատիան ո՞ւմ օրոք է ստեղծվել. այս իշխանությունների: Մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, երբ ընկնող օդանավի օդաչուն աղետը կանխելու և օդանավը փրկելու, ելքեր գտնելու փոխարեն՝ ուղևորների մեջ է սկսում մեղավորություն փնտրել»,- ասաց նա: