Կարեն Պետրոսյանը հնարավոր է համարում, որ պայուսակում հայտնաբերված փաթեթավորված զանգվածը հենց ոստիկանության աշխատակիցները պայուսակում թողած լինեին

  • 16/07/2018

aravot.am

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական պարոն Սասուն Խաչատրյանին

Հանցագործության մասին հաղորդում

Հարգելի պարոն Խաչատրյան, Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-177-րդ հոդվածներով, տալիս եմ հանցագործության մասին հաղորդում՝ հայտնելով հետևյալը․ Սույն թվականի հուլիսի 7-ին, Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ նստացույց իրականացնողներիս նկատմամբ սադրանք է հրահրվել. նախ ոստիկանները իբր զանգ են ստացել, որի արդյունքում նրանց կողմից ստուգվել է մեր պայուսակը, որը կախված էր ներսում, իսկ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Անծանոթ տղամարդու մուտք ու ելքից հետո երկրորդ խուզարկության ժամանակ հայտնաբերվեց անձեռոցիկով փաթաթված զանգված, այն պայուսակի մեջ, որը արդեն խուզարկվել էր ոստիկանների կողմից: Կատարվածը պաշտոնապես հայտարարել ենք սադրանք՝ Գարեգին Բ-ի հրահանգով Մայր Աթոռի հոգևորականների կողմից հրահրված և մի գուցե ոստիկանության որոշ ծառայողների մասնակցությամբ, որոնք այս օրերին ազատ ելք ու մուտք ունեն դիվանատուն: Հնարավոր է, որ պայուսակում հայտնաբերված փաթեթավորված զանգվածը հենց ոստիկանության աշխատակիցները պայուսակում թողած լինեին։

Ամբողջական տեքստ