Ամենայն Հայոց Կաթողիկոսն՝ այսօր՝ մարտի 8–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, գնահատել է այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության եւ Մայր Աթոռի միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։