Կրթության նոր նախարարի ու «Այբ» դպրոցի մենամարտը. ո՞վ կտուժի այս աղմուկից

  • 24/05/2018

armeniasputnik.am

Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դեռ մի քանի օր է ստանձնել պաշտոնը, բայց արդեն ասել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը որ ուղղություններով պետք է առավել շատ աշխատի։ Առաջին դիմակայությունը երկար չսպասեցրեց, ու թեժ վեճ ծավալվեց «Այբ» դպրոցի շուրջ։

Մի քանի օր առաջ նախարարը հայտարարեց, որ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունն աջակցելու է «էլիտար» դպրոցներին, իսկ հիմա Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնելու հրահանգ է տվել։

Արարատյան բակալավրիատը միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիր է՝ նախատեսված Հայաստանի, Արցախի և սփյուռքի համար։ Ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի ու Քեմբրիջի համալսարանի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում։

Աուդիտի արդյունքի մասին, իհարկե, կարելի է խոսել միայն դրա ավարտից հետո, բայց նախարարն արդեն հայտնել է, թե ինչպես է վերաբերվում «Այբ» դպրոցի նախագծին։

«Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը («Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր ու «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը — խմբ) հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։

Ամբողջական տեքստ