Մինչ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հպարտորեն նշում է, որ «Կյանքի խոսքից» է, եւ այն մնում է անարձագանք հանրության լայն շրջանակների կողմից, իրադարձությունները թեժանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսօր առավոտյան հակաեկեղեցական հայտնի շարժման անդամները կրկին փորձել են խաթարել համայն հայության հոգեւոր կենտրոնի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով ու սադրիչ գործողություններով: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին «Իրավունքի» հետ զրույցում ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ նախ շեշտեց, որ մենք ոչ մի բանով աղանդների դեմ չենք պայքարում: