Քրիստինա Քվինը Ամենայն հայոց կաթողիկոսին վստահեցրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և անձամբ ինքը կշարունակեն իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ:
Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քննարկել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։
«Վեհափառն անդրադարձել է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, վերջինիս կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գործուն քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությունը զսպելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։